ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսում ավտոճանապարհների, մայթերի հիմնանորգման աշխատանքների շուրջ 45 տոկոսն ավարտված է
16:00 05.12.2019

Գորիսում ավտոճանապարհների, մայթերի հիմնանորգման աշխատանքների շուրջ 45 տոկոսն ավարտված է

Գորիսում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակներ, հատվածաբար դիտարկել շինարարության ընթացքը, ծագող խնդիրները և կատարված աշխատանքի որակը: Համայնքի ղեկավարին ներկայացվել է իրավիճակը. Վերջին օրերին տեղումների պատճառով, աշխատանքների տեմպը մի փոքր դանդաղել է, սակայն արևոտ օրերին՝ հիմքի շերտը չորանալուց հետո, ասֆալտապատումը կշարունակվի: Տասնամյակներ շարունակ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհները պատրաստ կլինի 2020թ.-ին, և բնակիչներին պատճառվող անհարմարությունը կփոխհատուցվի հարմարավետ և նորոգ ավտոճանապարհներով : Հիշեցնենք, որ 2020թ. կմեկնարկեն ճանապարհների հիմնանորոգման առավել խոշոր ծրագրեր:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

16:00 05.12.2019

Ամենաշատ ընթերցվածները