ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ
21:00 05.12.2019

Զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

Անձնակազմի տեսական գիտելիքներն ստուգելու և տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման գործնական հմտությունների կատարելագործման նպատակով զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված կրակային խնդիրները և ստացել բարձր գնահատականներ:

Աղբյուր՝ Արմենպրես

21:00 05.12.2019

Ամենաշատ ընթերցվածները