ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հաշվետու համերգ՝ դասատուների մասնակցությամբ
14:00 06.12.2019

Հաշվետու համերգ՝ դասատուների մասնակցությամբ

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Կապանի թիվ երեք երաժշտական դպրոցի հաշվետու համերգը, որին այս անգամ մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ էին պատրաստվել դպրոցի դասատուները:Ելույթ ունենալով երաժշտական տարբեր գործիքներով և կատարելով հայկական ու համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ` դասատուներն արժանացան հանդիսատեսի, գործընկերների, դպրոցի սաների ու նրանց ծնողների բուռն ծափահարություններին:
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացված համերգը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու դասատունների կարողություններին, հմտություններին և իհարկե դպրոցում առկա մասնագիտական ներուժին:
Համերգի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը իր գոհունակությունն արտահայտեց կազմակերպված միջոցառման վերաբերյալ և ևս մեկ անգամ կարևորեց երաժշտական կրթության դերը պատանի սերնդի կայացման ճանապարհին, նշելով, որ այս ասպարեզում մեծ աշխատանք են կատարում հենց երաժշտական ու արվեստի կրթօջախները:
14:00 06.12.2019

Ամենաշատ ընթերցվածները