ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է. փոխնախարար
19:00 06.12.2019

Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է. փոխնախարար

Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Նրա խոսքով՝ կրակոցների քանակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանների մեջ է, այսինքն՝ ոչ նվազել է, ոչ՝ ավելացել։

«Եթե չհաշվենք անցած շաբաթվա միջադեպը, երբ առաջնագծում՝ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ վիրավորվեց  մեր զինծառայողը, որին շատ խիստ պատասխանել են Արցախի զինված ուժերը, արտառոց որևիցե դեպք չի գրանցվել»,- նշեց Գաբիել Բալայանը։

Անդրադառնալով պայմանագրային զինծառայողի առողջական վիճակին՝ փոխնախարարն ասաց, որ նրա վիճակում դրական դինամիկա կա։ Ըստ նրա՝ մի քանի վիրահատություն արվել է, այսօր նույնպես նրան կվիրահատեն. «Կարծում եմ, որ շուտով նրա հետ խոսելու հնարավորություն կունենանք»։


Աղբյուր` Panorama.am

19:00 06.12.2019

Ամենաշատ ընթերցվածները