ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. տուժածներ չկան
17:00 07.12.2019

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. տուժածներ չկան

ԱԻՆ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին վնասվել է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարի (վարորդ` ԻԻՀ քաղաքացի Մահմեդ Ղ., ծնված 1974 թ.) կամրջակը և վառելիքի բաքը, ինչի հետևանքով կցորդիչը թեքվել է և փակել ճանապարհը, բաքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են բեռնատարի կցորդիչը, բացել ճանապարհը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


17:00 07.12.2019