ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

2019-ի հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել Չինաստանի ավելի քան 14 հազար քաղաքացի. ԱԳՆ
19:00 09.12.2019

2019-ի հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել Չինաստանի ավելի քան 14 հազար քաղաքացի. ԱԳՆ

Հայաստան այցելած չինացիների թիվը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին ավելացել է 6050 մարդով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ գերազանցելով 14 հազար ցուցանիշը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության եւ ՉԺՀ-ի կառավարությունների միջեւ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար մուտքի փոխադարձ վիզաների չեղարկման մասին համաձայնագրի վավերացման» օրենքի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը։

Նրա խոսքով՝ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել Չինաստանի 8430 քաղաքացի, իսկ Հայաստանից Չինաստան՝ 8450 մարդ։ «Դինամիկան 2019-ին բավական բարձր է։ Եվ դա՝ այն դեպքում, երբ երկրների միջեւ դեռեւս գործում է վիզային ռեժիմը»,- նշել է Ադոնցը։

Աղբյուր` NEWS.am

19:00 09.12.2019