ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
21:00 09.12.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Երկաթուղայիններ», «Սպանդարյան», «Գ. Նժդեհ», «Սյունիք», «Վահանավանք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Բաղաբերդ», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Կայարան», «Անդոկ», համատիրություններում դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սարահարթ» համատիրությունում դեկտեմբերի 8-ին ժամը 22:00-ից ջուր չկա, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Շղարշիկ, Բեխ, Բարաբաթում, Արփիկ, Աշոտավան, Կավարտ, Լենհանքեր թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Ազատամարտիկներ փողոցում դեկտեմբերի 8-ին ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Վաչագան թաղամասում դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:

Սպանդարյանի 4-րդ նրբանցքի միջին հատվածում դեկտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին և 8-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը թույլ, վերևի հատվածում դեկտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին և 8-ին ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։ Նրբանցքի ներքևի հատվածում դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

21:00 09.12.2019

Ամենաշատ ընթերցվածները