ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Մեկ տարվա ընթացքում դուրս է գրվել շուրջ 106,5 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոն
20:30 10.12.2019

Մեկ տարվա ընթացքում դուրս է գրվել շուրջ 106,5 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոն

Հայաստանի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299-ով ավելի ՀԴՄ կտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019թ. հունվար-նոյեմբերի ամիսներին 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա աստղաբաշխական թիվ է, և այս ավելի գրված ՀԴՄ կտրոններով ավելի է արձանագրվել շուրջ 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն»,- ասաց Փաշինյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:30 10.12.2019

Ամենաշատ ընթերցվածները