ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀԱԷԿ-ը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան. Պապիկյանի պատասխանն ադրբեջանցիներին
21:00 10.12.2019

ՀԱԷԿ-ը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան. Պապիկյանի պատասխանն ադրբեջանցիներին

Հայկական ԱԷԿ-ը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության այն հայտարարութանը, թե հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար:

«Հայկական ատոմակայանը գործում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան և այն բոլոր գործողությունները, որ կատարվում են այնտեղ՝ խոսում են այն մասին, որ մտահոգությունները տեղին չեն», - նշեց Սուրեն  Պապիկյանը։

Նշենք, որ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջը։

Աղբյուր` Panorama.am

21:00 10.12.2019