ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ. ռուսաստանյան շուկայում մեծ է հայկական ապրանքների պահանջարկը
19:00 12.12.2019

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ. ռուսաստանյան շուկայում մեծ է հայկական ապրանքների պահանջարկը

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Նա ասաց, որ վերջին շրջանում նկատվում է հայկական արտադրության կոշկեղենի և տեքստիլ ապրանքների շրջանառության ավելացում:

«Խորհրդային տարիներից դեռ մարդկանց հիշողություններում պահպանվել է այն, որ հայկական արտադրության կոշիկներն ու տեքստիլը բարձր որակ ունեին, հետևաբար շատերը նախընտրությունը տալիս են հայկական ապրանքներին: Դրանից բացի, ռուսական շուկայում պահանջարկ ունի հայկական արտադրության գյուղմթերքը՝ թարմ և վերամշակված տեսքով»,-ասաց Անդրեյ Բաբկոն:

ՌԴ առևտրային ներկայացուցչի խոսքով, շատ կարևոր է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը: Խնդիր է, երբ ձմռանը Լարսում խցանումներ են, որի հետևանքով բեռնատարները օրերով մնում են ճանապարհին: Խնդրի լուծման, այլընտրանքի դեպքում ապրանքների արտահանման ուղղությամբ անպայման ակտիվացում կլինի:

Աղբյուր` «Արմենպրես»

19:00 12.12.2019