ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
12:00 13.12.2019

Եղանակը Հայաստանում

Հայաստանի որոշ շրջաններում դեկտեմբերի 13-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա։ Արարատյան դաշտավայրում առավոտյան մառախուղ կլինի։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է թույլ թաց ձյուն։ Առավոտյան ժամերին գերազանցապես ցածրադիր վայրերում կնկատվի մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +1+3, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.  

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,  

Լոռիում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4+8,  

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+10,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +3+6,

Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +3+6,  

Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +3+6,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8,

Արցախում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+9 (հովիտներում գիշերը՝ +1+3,  ցերեկը՝ +9+13)։

Աղբյուրը՝ NEWS.am

12:00 13.12.2019

Ամենաշատ ընթերցվածները