ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ընդունվեց գյուղատնտեսական նշանակության հողամասերի արդյունավետ կառավարման մասին օրինագիծը
15:00 13.12.2019

Ընդունվեց գյուղատնտեսական նշանակության հողամասերի արդյունավետ կառավարման մասին օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաև անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով։

Նախագիծը կյանքի կոչվելով՝ հնարավորություն կընձեռվի գյուղատնտեսական նշանակության հողամասերն արդյունավետ կառավարել և զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի և գույքի հարկերի հաշվին։

Օրենքի նախագիծը դեկտեմբերի 13-ի ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 105 կողմ ձայնով։ 

Աղբյուրը՝  «Արմենպրես»

15:00 13.12.2019

Ամենաշատ ընթերցվածները