ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նշվել են անցած տասնամյակի գլխավոր հնագիտական գտածոները
19:00 13.12.2019

Նշվել են անցած տասնամյակի գլխավոր հնագիտական գտածոները

Լեգենդների հնագույն քաղաքները, եգիպտական բուրգերի շինարարական կառույցները, անհետացած քաղաքակրթությունների քաղաքների մնացորդները եւ այլն գիտնականներն անվանել են անցած տասնամյակի հիմնական հնագիտական գտածոներ։ Դրանց մի մասը, ինչպես նշում են փորձագետները, ցնցում են երեւակայությունը, տեղեկացնում է Planet-today-ը։

Անցած տարի հետազոտողները կարողացան ապացուցել, որ տրոյական Թենեա քաղաքը իսկապես գոյություն է ունեցել։ Հին բնակավայրի հետքերը հայտնաբերվել են Հիլիոմոդի գյուղի մոտ։ «Խոսքը քաղաքի մասին է, որը հիշատակվում է Էդիպոսի մասին լեգենդում։ Մենք այստեղ հայտնաբերեցինք տարբեր արտեֆակտներ, ինչպես նաեւ մարմարե կառույցների մնացորդներ, դրամներ, դամբարաններ եւ այլ օբյեկտներ, որոնք պահպանվել են Հին Հռոմի ժամանակներից»,- ասում է գիտնական Ելենա Կորկին։

2018-ին Խաթթաբում հայտնաբերվեց հարթակ, որը, ինչպես կարծում են հնագետները, օգտագործվել է Քեոփսի բուրգի կառուցման համար։ Այո, դա եւ այլ բուրգեր կառուցել են սովորական հողային տեխնոլոգիաների օգնությամբ, այլ ոչ թե այլմոլորակայինների հրաշքների միջոցով։

2012-ին Հոնդուրասում հայտնաբերվեցին հնագույն քաղաքակրթություններից մեկի մնացորդներ։ Երեք տարի պահանջվեց, որպեսզի գիտնականները հասկանան, որ հնագույն քաղաքը Սպիտակ քաղաքի (Կապիկների աստծո քաղաքի) մնացորդներն են։ Այստեղ հնագիտական աշխատանքները դեռեւս շարունակվում են։

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 13.12.2019

Ամենաշատ ընթերցվածները