ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մեկ օրում Սիրիայի շուրջ 18 հազար քաղաքացի լքել է Իդլիբը՝ իրավիճակի սրացման պատճառով
20:00 21.12.2019

Մեկ օրում Սիրիայի շուրջ 18 հազար քաղաքացի լքել է Իդլիբը՝ իրավիճակի սրացման պատճառով

Առնվազն 18 հազար մարդ է 24 ժամվա ընթացքում լքել Իդլիբը՝ շրջանում հարձակումների թվի ավելացման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը, հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին:

Իդլիբից դուրս եկած խաղաղ բնակիչները գնացել են Թուրքիայի հետ սահմանի ուղղությամբ:

Դեկտեմբերի 19-ի գիշերը Սիրիայի զինված ուժերը Իդլիբում հետ են մղել ահաբեկչական կազմակերպությունների երկու գրոհ, որոնց ընթացքում զոհվել է 17, վիրավորում ստացել՝ 42 զինվորական:

Աղբյուր՝ armenpress.am

20:00 21.12.2019