ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչպես խուսափել թունավորումներից. նախարարության խորհուրդները՝ նախատոնական գնումների մասին
14:00 23.12.2019

Ինչպես խուսափել թունավորումներից. նախարարության խորհուրդները՝ նախատոնական գնումների մասին

Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատոնական գնումների հետ կապված մի շարք խորհուրդներ է տալիս՝ թունավորումներից խուսափելու համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը:

«Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ին՞չ առնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ:

Անհրաժեշտ է.

  • գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
  • գնել թարմ, չվնասված մթերք,
  • աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
  • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
  • օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
  • չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
  • պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին»:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 23.12.2019

Ամենաշատ ընթերցվածները