ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կանխատեսվում է մարդկային ինտելեկտի աղետալի անկում
14:00 24.12.2019

Կանխատեսվում է մարդկային ինտելեկտի աղետալի անկում

ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորտում ածխաթթու գազի բարձր մակարդակը կարող է աղետալիորեն ազդել մարդկանց մտավոր կարողությունների վրա: Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, հաղորդել է Phys.org-ը։

Հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես է ածխաթթու գազի մակարդակի բարձրացումը ազդում դպրոցում աշակերտների ուսման վրա: Նախորդ փորձերը ցույց են տվել, որ գազի բարձր կոնցենտրացիան իսկապես ազդում է մտավոր ունակությունների վրա։

Մասնագետներն ուսումնասիրել են երկու սցենար: Սկզբում մարդկությունը նվազեցնում է մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազի քանակը, երկրորդում՝ արտանետումները մնում են անփոփոխ:

Պարզվել է, որ ուսանողների ճանաչողական ունակությունները ցանկացած դեպքում նվազում են: Ըստ գիտնականների կանխատեսումների՝ 2100թ-ին ինտելեկտի անկումը կկազմի 25 տոկոս, իսկ վատագույն դեպքում՝ 50 տոկոս:

Աղբյուր` Panorama.am

14:00 24.12.2019

Ամենաշատ ընթերցվածները