ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
15:00 24.12.2019

Եղանակը Հայաստանում

Հանրապետությունում  դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 26-28-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կնվազի։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերը հնարավոր են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +9+11։

Օդի ջերմաստիճանը մարզերում`

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+10,

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+17,

Տավուշում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +14+18, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +9+11,

Արարատում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +10+12,

Արմավիրում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +15+20, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +10+15,

Արցախում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+14 (հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+20):

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 24.12.2019

Ամենաշատ ընթերցվածները