ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
16:00 24.12.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Կայարան», «Անդոկ», համատիրություններում դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սպանդարյան» համատիրության 8-րդ շենքի և մասնավոր հատվածի ջրամատակարարումը դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ մնացած շենքերում դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:

Շղարշիկ, Բեխ, Բարաբաթում, Արփիկ, Աշոտավան, Կավարտ, Լենհանքեր թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Վաչագան թաղամասում դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:

Սպանդարյանի 4-րդ նրբանցքի ներքևի և միջին հատվածներում դեկտեմբերի 17-ին և 18-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, վերևի հատվածում՝ ճնշումը թույլ, մնացած օրերին՝ թաղամասի ներքևի հատվածում՝ ճնշումը՝ թույլ, միջին և վերևի հատվածներում ջուր չի եղել:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

16:00 24.12.2019