ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 4 հա տարածք
13:00 25.12.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 4 հա տարածք

Դեկտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 4000 քմ, 1 հա, Գուգարք գյուղում՝ 0.5 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 2000 քմ, Պառավաքար գյուղում՝ 4000 քմ,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝  300 քմ,

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ 1 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:00 25.12.2019