ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի 10 լավագույն մարզիկները
14:00 26.12.2019

Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ամփոփեց «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը:Համաձայն արդյունքների՝  25 հավակնորդներից լավագույն տասնյակում ընդգրկվել են՝

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)
Արթուր Ավետիսյան (մարմնամարզություն)
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)
Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Տիգրան Կիրակոսյան (սամբո)
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)
Գոռ Մինասյան (ծանրամարտ)
Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ)

Լավագույնները պարզվել են  SMS քվեարկության, հավատարմագրված լրագրողների ու ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեների միջոցով:Մարզիկների մեծարման երեկոն կանցկացվի հունվարին:

Այս տարի քվեարկությանը մասնակցել է 33 ֆեդերացիայի ներկայացուցիչ, 16 լրատվամիջոցի լրագրող:

Աղբյուր` Panorama.am

14:00 26.12.2019

Ամենաշատ ընթերցվածները