ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գիտնականները նշել են ընդհատումներով քաղցելու օգուտի մասին
19:00 26.12.2019

Գիտնականները նշել են ընդհատումներով քաղցելու օգուտի մասին

Ընդհատումներով քաղցելը բարելավում է կոգնիտիվ ունակությունները եւ ավելացնում կյանքի տեւողությունը։ Այս մասին տեղեկացնում են Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ կալորիաների սահմանափակումը սննդի որակը պահպանելով, նվազեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը։ Բացի այդ, մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սնվելու նման ռեժիմը օգուտ է բերում ուղեղի առողջությանը. սնվելու ընդհատումներին բջիջների ադապտիվ ռեակցիան բարձրացնում է սթրեսը հաղթահարելու եւ հիվանդություններին դիմակայելու կարողությունը։

Ինչպես նշում են մասնագետները,  կալորիաների դեֆիցիտի ժամանակ օրգանիզմն սկսում է հին, չգործող բջիջները վերածել գլյուկոզայի, որը օգտագործվում է էներգիա արտադրելու համար։ Բացի այդ, օրգանիզմն սկսում է էներգիա ստանալ ճարպային բջիջներից, ինչը հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի եւ հենաշարժողական ապարատի բեռնվածության նվազմանը։

Հետազոտողների խոսքով՝ ընդհատումներով քաղցելը նվազեցնում է ճարպակալման եւ դիաբետի առաջացման ռիսկն անգամ ավելի շատ, քան ցածր կալորիականությամբ դիետան։

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 26.12.2019