ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Սահմանվեցին պետական կենսաթոշակների և նպաստների չափերը
20:00 26.12.2019

Սահմանվեցին պետական կենսաթոշակների և նպաստների չափերը

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեցին  2020 թվականի հունվարի 1-ից գործող  պետական կեսնաթոշակների, պետական նպաստների չափերը: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ընդ այդմ՝

նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 27000 դրամ  25500 դրամի փոխարեն

աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18000 դրամ 16000 դրամի փոխարեն,

առաջին տասը տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 950 դրամ 800 դրամի փոխարեն

զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ 1500 դրամի փոխարեն

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ 36000 դրամի փոխարեն
երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրմ  26000 դրամի փոխարեն
երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ 25500 դրամի փոխարեն

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ 25500 դրամի փոխարեն,  երկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում՝ 90000 դրամ 80000 դրամի փոխարեն

Բարձրանալու է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափեր՝  26500 դրամ  25500 դրամի փոխարեն, իսկ երկկողմանի ծնողազուրկ  երեխաների դեպքում՝ 90000դրամ  80000 դրամի փոխարեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա, ըստ էության, իրենց նախկին կայացրած որոշման կիրարկումն ապահովող որոշում է, 2020 թվականի հունվարի 1-ից  Հայաստանում բոլոր կարգի կենսաթոշակները  կբարձրանան միջինը 10 տոկոսով:

Աղբյուր` Panorama.am

20:00 26.12.2019

Ամենաշատ ընթերցվածները