ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 10.6 հա տարածք
13:30 27.12.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 10.6 հա տարածք

Դեկտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մոտ 250 քմ,

Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում՝ 8 հա,

Լոռու մարզի Նեղոց գյուղում՝ 1500 քմ, 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 5000 քմ, Քարահունջ գյուղում՝ մոտ 6000 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ 500 քմ, 

Տավուշի մարզի Դիտավան գյուղում՝ մոտ 1200 քմ, Գանձաքար գյուղի «Պատ քար» կոչվող հանդամասում՝ մոտ 1 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:30 27.12.2019