ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ճապոնիայում ոսկուց եւ պլատինից սեղանի խաղ են ստեղծել 1,3 մլն դոլար արժողությամբ
13:00 27.12.2019

Ճապոնիայում ոսկուց եւ պլատինից սեղանի խաղ են ստեղծել 1,3 մլն դոլար արժողությամբ

Ճապոնիայի Tanaka Kikinzoku ոսկերչական ընկերությունը ներկայացրել Է Jinsei game («Կյանքի խաղ») սեղանի խաղը, որը լիովին պատրաստված Է թանկարժեք մետաղներից՝ ոսկուց եւ պլատինից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sankei թերթը: Խաղի պատրաստման համար պահանջվել Է 12,4 կիլոգրամ ոսկի եւ 4,5 կիլոգրամ պլատին:

Խաղի բոլոր բաղադրիչները, ներառյալ ֆիգուրները, շենքերը եւ ոլորակը, պատրաստված եւ հղկված են ձեռքով: Արդյունքում դրա արժեքը գնահատվում Է 150 միլիոն իեն (1,3 միլիոն դոլար): Ըստ արտադրողների հայտարարության՝ այն դարձել Է ամենաթանկ սեղանի խաղն աշխարհում: Ոսկերչական արվեստի ստեղծագործությունը կարելի Է դիտել Կյուսյու հարավարեւմտյան կղզու Ֆուկուոկա քաղաքի հյուրանոցներից մեկում ամանորյա տոների շրջանում ընդհուպ մինչեւ հունվարի 5-ը: Jinsei game-ն ամերիկյան «Կյանքի խաղի» ճապոնական նմանակն Է: Սակայն այն ավելի լայն ժամանակամիջոց Է ընդգրկում. խաղացողները պետք Է իրենց ուղին սկսեն դպրոցից, միայն հետո Է նրանց ընտրություն տրամադրվում. գնալ համալսարան թե կարիերա սկսել: Ճապոնիայում այն առաջին անգամ ներկայացվել Է 1967 թվականին եւ այդ ժամանակավանից ի վեր թողարկվել Է նաեւ խաղային կոնսոլներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 27.12.2019

Ամենաշատ ընթերցվածները