ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հրդեհ Գորիս-Երևան ավտոճանապարհին. այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ
13:30 28.12.2019

Հրդեհ Գորիս-Երևան ավտոճանապարհին. այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:42-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

ՀՀ ԱԻՆ

13:30 28.12.2019

Ամենաշատ ընթերցվածները