ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում Ամանորին տեղումներ չեն լինի
18:00 29.12.2019

Հայաստանում Ամանորին տեղումներ չեն լինի

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ՀՀ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 29-ին սպասվում են տեղումներ, իսկ 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 29.12.2019

Ամենաշատ ընթերցվածները