ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս-Որոտան ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին
13:00 08.01.2020

Գորիս-Որոտան ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին

Հունվարի 7-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից դեպի Որոտան գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է «Scania» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վարդան Խ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին. առկա է վառելիքի արտահոսք` առանց հրդեհի բռնկման:

Տուժածներ չկան: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

13:00 08.01.2020