ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. հրապարակվել է 2020-ի ինդեքսը
20:00 08.01.2020

ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. հրապարակվել է 2020-ի ինդեքսը

Հայաստանը 2020 թվականին Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 81-րդ տեղը, Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության կայքում:

Առաջին տեղում է Ճապոնիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 191 երկիր, երկրորդ տեղում Սինգապուրն է՝ առանց վիզայի 190 երկիր մուտքի հնարավորությամբ: Երրորդ տեղում են Հարավային Կորեան և Գերմանիան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր:

Հայաստանի հարևան Վրաստանը ինդեքսում 53-րդն է՝ աշխարհի 116 երկիր առանց վիզայի մուտքի հնարավորությամբ:

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցնում էր 84-րդ տեղը՝ առանց վիզայի 60 երկիր այցելելու հնարավորությամբ:

Ինդեքսը կազմվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների բացառիկ բազայի վրա:

Աղբյուր՝ armenpress.am

20:00 08.01.2020

Ամենաշատ ընթերցվածները