ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը
20:00 09.01.2020

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը

2019-ի տարեվերջին մեկնարկել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանակներում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի։

Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի նաև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։

Աղբյուր՝ Արմենպրես

20:00 09.01.2020