ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերանորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը
16:00 10.01.2020

Վերանորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ճանապարհաշինությանը: «Սա Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածն է: 

Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ արդեն ավարտվել է Կառավարության ֆինանսավորմամբ Երասխ համայնքի օղակաձև հրապարակից մինչև Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամաս իրականացված 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։ 2019 թվականին սկսված լայնածավալ ճանապարհային շինարարությունը շարունակելու ենք նաև այս տարի»,- գրել է մարզպետը: Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածն է: 

Աղբյուր՝ shabat.am

16:00 10.01.2020

Ամենաշատ ընթերցվածները