ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրք նավաստիներ են անհայտ կորել ռուսական լցանավի հետ իրենց նավի բախումից հետո
17:00 10.01.2020

Թուրք նավաստիներ են անհայտ կորել ռուսական լցանավի հետ իրենց նավի բախումից հետո

Թուրքական ձկնորսանավը ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավի Է բախվել Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի հետեւանքով երեք մարդ անհայտ կորել Է: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է «Անադոլու» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 10-ին տեղական ժամանակով 06:35-ին Ստամբուլի Սարըյերի շրջանի մերձակայքում:
Նշվում Է, որ բախումից հետո նավակը ջրասույզ Է եղել: Այնտեղ գտնվող վեց հոգուց երեքին հաջողվել Է փրկել: Եվս երեք մարդ առայժմ համարվում Է անհայտ կորած:
Առայժմ չկա տեղեկավտություն, թե ինչն Է դարձել բախման պատճառը: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, հաղորչել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուր՝ armenpress.am

17:00 10.01.2020

Ամենաշատ ընթերցվածները