ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի մանկական գրադարանը համալրվել է նոր գույքով
18:00 10.01.2020

Գորիսի մանկական գրադարանը համալրվել է նոր գույքով

Վերջերս եղե՞լ եք Գորիսի մանկական գրադարանում։ Այն նոր գույք ունի, որը ձեռք է բերվել «Նորովի կարդա, հնամենի քաղաք» փառատոնի շրջանակներում: Փառատոնը տեղի է ունենալու մարտ ամսին, որի նպատակն է Գորիսը դարձնել ընթերցանության քաղաք։ Գույքը ձեռք է բերվել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում և Գորիսի համայնքապետարանի համաներդրմամբ:
Փառատոնի ընթացքում տեղի ունենալիք բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների և հանդիպումների մասին՝ շուտով։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

18:00 10.01.2020

Ամենաշատ ընթերցվածները