ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավստրալիայում որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ
21:00 10.01.2020

Ավստրալիայում որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ

Ավստրալիայում՝ Հարավային Ավստրալիա նահանգում, հայտարարված է ուղտերի որս: Հունվարի 8-ից սկսած հինգ օրվա ընթացքում պետք է սպանվի շուրջ 10 հազար ուղտ: rg.ru կայքը, հղում անելով DPA-ին, գրում է, որ նահանգային իշխանությունը բացատրել է իր որոշումը, որ բազմաթիվ ուղտեր այդտեղ բնակվող մարդկանց վնաս են պատճառում:

Անցած տարի Ավստրալիայում եղանակը շատ չոր է եղել: Այդ իսկ պատճառով ուղտերը ջուր  և սնունդ փնտրելիս ագրեսիվ ներխուժում են բնակելի տարածքներ, աղտոտում խմելու ջուրը, ուտում ֆերմերների պահեստներում եղած ուտելիքը: Բացի այդ, վայրի ուղտերը, ամբողջ աշխարհում ամենաշատը հենց Ավստրալիայում են, ոչնչացնում են բերքը, գոյատևման համար պայքարում վնասում իրար: Շատ ուղտեր արդեն սատկել են ջրի և սննդի պակասի պատճառով: Այնպես որ, շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, այդ որոշումը օգուտ է կենդանի մնացած ուղետրին:

Ուղերի որսի համար ընտրվել են պրոֆեսիոնալ դիպուկահարներ, որոնք կենդանիներին կրակում են ուղղաթիռներից:


Աղբյուր` Panorama.am

21:00 10.01.2020