ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վրաստանում կարգելվի մեքենայի ղեկը տեղափոխելը
17:00 11.01.2020

Վրաստանում կարգելվի մեքենայի ղեկը տեղափոխելը

2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։ Այս մասին գրում է «Ալիք»-ը

«Մասնավորապես՝ աջ ղեկային մեխանիզմով ներմուծված մեքենաների համար վարորդները պետք է պահպանեն նախնական դիրքը, հակառակ դեպքում ապրիլի 1-ից հետո տեղափոխված ղեկային համակարգով մեքենաները չեն կարողանա տեխզննում անցնել։

Ըստ վերգետնյա տրանսպորտի գործակալության՝ արգելքը տարածվելու է այն մեքենաների համար, որոնք 2020-ի ապրիլի 1-ից հետո առաջին անգամ են գրանցվելու։ Մինչ այդ գրանցված մեքենաները տեխզննում կանցնեն առանց խնդիրների»,-հայտնում է լրատվամիջոցը։


Աղբյուր` Panorama.am

17:00 11.01.2020

Ամենաշատ ընթերցվածները