ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
18:00 11.01.2020

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- գրել է Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ Արմենպրես

18:00 11.01.2020