ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հորդանանից և Լիբանանից մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1100 փախստական
21:00 11.01.2020

Հորդանանից և Լիբանանից մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1100 փախստական

Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 240 մարդ, ավելի քան 880 մարդ ժամանել է Հորդանանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով փախստականների ընդունելության, բաշխման և բնակեցման կենտրոնի տեղեկագրին:

Նշվում է նաև, որ 1 օրվա ընթացքում  երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 6  փախստական:

Բացի այդ, սիրիական զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծում են օրական 1,8 հա տարածք, Դամասկոսում և Զեմրինում (Դերա նահանգ) հայտնաբերել և ոչնչացվել է 27 պայթուցիկ առարկա:

Աղբյուր՝ Արմենպրես

21:00 11.01.2020