ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ավստրալիայում հրդեհները չեն դադարում
13:00 13.01.2020

Ավստրալիայում հրդեհները չեն դադարում

Ավստրալիայում դեռ 2019-ի աշնանից մոլեգնող հրդեհներիից զոհերի թիվը հասել է 28-ի։ Զոհերից 5-ը հրշեջներ են, որոնք պայքարել են բնական աղետի դեմ։ Եվրանյուզի հաղորդմամբ, նրանց հիշատակին շաբաթ Սիդնեյի օպերային թատրոնում միջոցառում է կազմակերպվել։ Ավստրալիայի վարչապետը ցավակցել է զոհերի հարազատներին։

«Սա սարսափելի ողբերգություն է։ 28 մարդ հրդեհների զոհ են դարձել։ Եվ մեր մտքերն այն մարդկանց հետ են, որոնց համար սրանք կդառնան հիշատակի օրեր»,- ասել է նա։

Չնայած իրականացվող միջոցառումներին, հրդեհները չեն դադարում։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 8 միլիոն հեկտար անտառ, վառվել է ավելի քան 2000 տուն։ Տարբեր գնահատականներով, հրդեհներից սատկել են շուրջ մեկ միլիարդ կենդանի։

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 13.01.2020

Ամենաշատ ընթերցվածները