ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Չկա հիմք, չկա մեղադրանք․ Բագրատ Զաքարյանի քրգործը կարճվեց
17:00 14.01.2020

Չկա հիմք, չկա մեղադրանք․ Բագրատ Զաքարյանի քրգործը կարճվեց

ՀՀ դատախազությունը դեռևս 2019թ․ սեպտեմբերին հաղորդագրություն էր տարածել՝ «Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ Սյունիքի մարզային փրկարար վարչությունում» վերտառությամբ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր․ «ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016-2018թթ. կազմել են վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել խոշոր չափերի՝ 1.665.000 դրամի պետական միջոցների հափշտակություններ»։

Դեռևս այն ժամանակ պարզաբանում էինք ստացել այդ ժամանակահատվածում նշված կառույցը ղեկավարած Բագրատ Զաքարյանից, ով այսօր նույնպես ղեկավարում է ծառայությունը․ «Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումներն անօրինական ոչ մի գործողություն չեն կատարել։ Ես չեմ հավատացել աուդիտի արդյունքներին։ Բացատրության մեջ հստակ նշել ենք, որ վառելիքի չարաշահումներ չեն եղել։ Թվերն ամբողջությամբ կան փաստաթղթերում։ Անհամաձայնություն է եղել մեր և աուդիտի աշխատակիցների միջև, դիմել եմ հրամանատարությանը, որպեսզի համապատասխան ծառայությունները նյութեր նախապատրաստեն գործի առթիվ, նրանց որոշումը եղել է դրական»։

Եվ ահա այս տարեսկզբին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է։

Սեփ․ լրատվ․

17:00 14.01.2020

Ամենաշատ ընթերցվածները