ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամբողջապես կենդանի բջիջներից կազմված ռոբոտ է ստեղծվել
17:00 15.01.2020

Ամբողջապես կենդանի բջիջներից կազմված ռոբոտ է ստեղծվել

Գիտնականներին հաջողվել է ռոբոտներ ստեղծել կենդանի բջիջներից: Նորություն չէ, որ ռոբոտներն արդեն վաղուց օգտագործվում են տիեզերքում, արտադրության, բժշկության մեջ և կենցաղում, բայց եթե նախկինում դրանք միկրոսխեմաներից ու երկաթից էին, ապա արդեն այսօր կարող են լինել նաև կենդանի բջիջներից:

Ըստ Science Alert պորտալում հրապարակված հոդվածի, այսպես կոչված քսենոբոտները փոքր գնդիկներ են, որոնց մեջ 500-1000 խցիկ կա՝ դրանք կարող են նույնիսկ տեղաշարժվել Պետրիի անոթում, ինքնակազմակերպվել և փոքրագույն օգտակար բեռ փոխադրել: Գիտնականները պնդում են՝ քսենոբոտները ոչ մի կենդանի օրգանիզմի կամ օրգանի նման չեն, գրում է News.ru-ն:

Մասնագետների խոսքով՝ նորագույն կենդանի մեքենաները բազում հնարավորություններ ունեն, սկսած դեղերի կետային հասցեագրումից մինչև շրջակա միջավայրի վերականգնում: Քսենոբոտներին դեռևս չի կարելի հստակ դասակարգել, քանի որ դրանք չեն դասվում ոչ ավանդական ռոբոտների շարքին, ոչ էլ՝ կենդանի օրգանիզմների: Գիտնականները կարծում են, որ նոր դասակարգում է հարկավոր, որտեղ հատուկ դաս կլինի՝ «կենդանի, ծրագրվող օրգանիզմ»:

Քսենոբոտներն ամբողջությամբ կենսաբանորեն քայքայվում են: Երբ քսենոբոտի սննդարար նյութերը վերջանում են, դրանք վերածվում են մեռյալ բջիջների կույտի. դա մեծ առավելություն է տալիս այդ ռոբոտներին՝ մետաղից կամ պլաստիկից պատրաստվածների համեմատ:

Քսենոբոտների կիրառումը վտանգներ ևս ունի՝ կա դրանք կենսաբանական զենքի վերածելու ռիսկ: Միաժամանակ մասնագետները նշում են, որ քսենոբոտները կարող են մեծ տարածում ստանալ տարբեր ոլորտներում՝ աշխատել ռադիոակտիվ նյութերի և մարդու համար վտանգավոր այլ քիմիական միացությունների հետ, օգտագործվել օվկիանոսում միկրոպլաստիկի հավաքման, մարդու արյունատար անոթներով ճամփորդելու համար, ինչը կարող է հարկավոր լինել որոշ հիվանդությունների դեպքում:

Անսովոր էքսպերիմենտի ժամանակ գիտնականներն օգտվել են սուպերհամակարգչից և հատուկ ալգորիթմից, որի միջոցով կարելի է հավաքել սրտի բջիջների և գորտի մաշկի մի քանի հարյուր կոմբինացիա:

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net

17:00 15.01.2020

Ամենաշատ ընթերցվածները