ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
16:00 16.01.2020

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հունվարի 15-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 79-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նաղաշ Ե., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Նիկոլայ Ս.-ին (ծնված 1992 թ.). վերջինս և վարորդը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար: Այնուհետև ուղևորը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

16:00 16.01.2020

Ամենաշատ ընթերցվածները