ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2019 թվականը ջերմաստիճանի ցուցանիշով երկրորդն Է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:00 16.01.2020

2019 թվականը ջերմաստիճանի ցուցանիշով երկրորդն Է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Անցած տարին գրեթե ամենատաքն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների 140-ամյա պատմության ընթացքում՝ առաջին հորիզոնականը զիջելով միայն 2016 թվականին: Այդ մասին հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով հինգ հետազոտական ինստիտուտների (NASA, Օվկիանոսների եւ մթնոլորտային հետազոտությունների ԱՄՆ-ի ազգային վարչություն (NOAA), Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպություն, Berkeley Earth ոչ առեւտրային կազմակերպություն, Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայություն) տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալությունը նաեւ նշում Է, որ անցած տասնամյակն ամենատաքն Է դարձել ողջ պատմության ընթացքում, ընդ որում՝ ռեկորդներն այդ ժամանակաշրջանում գրանցվում են արդեն չորրորդ տասնամյակն անընդմեջ: Բացի այդ, վերջին բոլոր հինգ տարիներն ամենատաքն են դարձել դիտարկումների պատմության ընթացքում: Berkeley Earth-ի տվյալներով՝ Երկրի 10 տոկոսի վրա գրանցվել են տապի տեղային միջին տարեկան ռեկորդներ այն դեպքում, երբ ռեկորդային ցածր միջին տարեկան ջերմաստիճաններ չեն գրանցվել:

2019 թվականին Երկրի վրա միջին տարեկան ջերմաստիճանը Ցելսիուսի 0,95 աստիճանով բարձր Է եղել անցյալ դարի միջին ցուցանիշից եւ ընդամենը Ցելսիուսի 0,04 աստիճանով Է զիջել 2016 թվականի բացարձակ ռեկորդին, ասված Է NOAA-ի կայքում: Bloomberg-ը նաեւ ներկայացրել Է կանխատեսում, որի համաձայն, այս տարին ջերմաստիճանի ցուցանիշով նման Է լինելու անցյալ տարվան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 16.01.2020

Ամենաշատ ընթերցվածները