ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ճանապարհները Հայաստանում. Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց
21:00 16.01.2020

Ճանապարհները Հայաստանում. Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝  մյուս ավտոմեքենաների համար:

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզում, բացի Սպիտակ քաղաքից, տեղում է ձյուն:

   Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

ՀՀ ԱԻՆ

21:00 16.01.2020