ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում բեռնափոխադրումները կտրուկ նվազել են
20:00 17.01.2020

Հայաստանում բեռնափոխադրումները կտրուկ նվազել են

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը զգալի նվազել է։ Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2019 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 13 272.8 տոննա, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50.7%-ով։

Վիճակագրության համաձայն, նվազումը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2019 թվականի 11 ամիսներին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 61.8%-ով  և կազմել  7 795.8  հազար տոննա։

Հաշվետու  ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 607.1 հազար տոննա։ Այս ուղղությամբ աճը  2018 թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ կազմել է 8.1%:

Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ  2018 թ-ի 11ամիսներին իրականացվել է 1 438.4 հազար տոննա (աճը կազմել է 1.9% ), իսկ օդային ճանապարհով՝  16.5 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 10.7%)։

Աղբյուր` Panorama.am

20:00 17.01.2020