ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
15:00 18.01.2020

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Շաբաթ օրը Սյունիքում եւ Արցախում, իսկ կիրակի՝ Հայաստանի մարզերի մեծամասնությունում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ: Անամպ եղանակի հետ կապված օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի 6-8 աստիճանով, իսկ հունվարի 19-ի գիշերը նույնքանով կբարձրանա:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի օրվա երկրորդ կեսին կանախտեսվում է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -8-10, վաղը ցերեկը՝ +2+4:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+2,  

Լոռիում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ +2+5,  

Տավուշում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +3+6,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+2, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -8-10, ցերեկը՝ +3+5,

Արարատում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +3+5,  

Արմավիրում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +3+5,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ +3+5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +2+5,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+1,

Արցախում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3 (հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+5): 

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 18.01.2020