ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
19:00 20.01.2020

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Վահանավանք», «Սպանդարյան», «Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Գ. Նժդեհ», «Բաղաբերդ», «Կայարան», «Անդոկ», համատիրություններում հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Բեխ, Բարաբաթում, Արփիկ, Աշոտավան, Կավարտ, Լենհանքեր թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Շղարշիկ թաղամասում հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում վթարի պատճառով ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներուվ, ճնշումը՝ նորմալ։
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի ներքևի հատվածում հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, իսկ վերևի հատվածում ջուր չի եղել:
Սպանդարյանի 4-րդ նրբանցքի ներքևի հատվածում հունվարի 13-19-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ միջին և վերին հատվածներում ջուր չի եղել:
Վաչագան թաղամասում հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

19:00 20.01.2020

Ամենաշատ ընթերցվածները