ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այս տարի Կապանում 26 վերելակ կնորոգվի
13:30 21.01.2020

Այս տարի Կապանում 26 վերելակ կնորոգվի

Ինչպես գիտեք, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին։ Սակայն, հաշվի առնելով համայնքի բնակիչների բազմաթիվ դիմում–բողոքները, խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ Կապանի համայնքապետարանը այս տարի հանձն է առել նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի թվով 26 վերելակները։
Աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի դեկտեմբերի 25–ից․ նշված ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 24 մլն 232 հազար դրամ։ Վերանորոգման աշխատանքները իրականացնում է Կապանի «Վերելակ» արտադրական կոպերատիվը և ներկա դրությամբ նորոգել ու շահագործման է հանձնել 7 վերելակ։
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Կապանի համայնքապետարանը հորդորում և խնդրում է խնամքով վերաբերվել վերելակներին, չփչացնել, չթալանել և հաշվի առնել, որ մեր շենքերում մարդատար վերելակներ են և դրանք ուղղակի չօգտագործել որպես բեռնափոխադրման միջոցներ։ Կոչ ենք անում այսուհետ բարեխղճորեն օգտագործել վերելակները, ինչպես նաև փորձել ինքնուրույն հոգալ վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը։
Ստորև ներկայացնում ենք ծրագրում ընդգրկված վերելակների ցանկը (վերանորոգվող վերելակի հասցեն՝ փողոցը, շենքի համարը և մուտքի համարը)
1.Ձորք 10 շենք
2.Ձորք 14 շենք 3 –րդ մուտք
3.Ձորք 17 շենք
4.Ձորք 19 շենք
5.Բաղաբերդ 6 շենք 2 –րդ մուտք
6.Բաղաբերդ 7 շենք 3-րդ մուտք
7.Բաղաբերդ 8 շենք 1-ին մուտք
8.Բաղաբերդ 8 շենք 4-րդ մուտք
9.Բաղաբերդ 10 շենք 2-րդ մուտք
10.Բաղաբերդ 10 շենք 3-րդ մուտք
11.Բաղաբերդ 12 շենք 1-ին մուտք
12.Բաղաբերդ 12 շենք 2-րդ մուտք
13.Բաղաբերդ 23 շենք
14.Արամ Մանուկյան 3 շենք 3 –րդ մուտք
15.Հունան Ավետիսյան 1 շենք 2-րդ մուտք
16.Դավիթ Բեկ 5 շենք 1 մուտք
17.Դավիթ Բեկ 5 շենք 2 մուտք
18.Դավիթ Բեկ 6 շենք 2-րդ մուտք
19.Դավիթ Բեկ 8 շենք
20.Հալիձոր 17 շենք
21.Հալիձոր 19 շենք
22.Մուշեղ Հարությունյան 10 շենք 2-րդ մուտք
23.Մուշեղ Հարությունյան 14 շենք 1-ին մուտք
24.Մելիք Ստեփանյան 14 շենք
25.Ռաֆայել Մինասյան 13 շենք
26.Եկաթուղայիններ 11 շենք 2 –րդ մուտք

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

13:30 21.01.2020

Ամենաշատ ընթերցվածները