ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում Է խնդրել Boeing-ի սեւ արկղերի վերծանման համար. Al Arabiya
16:00 21.01.2020

Իրանն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում Է խնդրել Boeing-ի սեւ արկղերի վերծանման համար. Al Arabiya

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար, որը հունվարի 8-ին կործանվել Է Թեհրանի մերձակայքում: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ այդ տեղեկատվության՝ Իրանն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի Boeing 737 հանրանավերում տեղակայված սեւ արկղերի մոդելից տվյալների վերծանման համար: ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան առայժմ դրական պատասխան չեն տվել իրանական կողմի խնդրանքին, ասված Է հաղորդագրության մեջ:

Մինչդեռ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հունվարի 20-ին հայտնել Է, որ Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից: Պաշտոնյան նշել Է, որ Իրանը դեռեւս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սեւ արկղերն արտասահման ուղարկելու մասին եւ ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել Է հայտարարություն, որում ընդունել Է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել Է հակաօդային պաշտպանության հրթիռներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ armenpress.am

16:00 21.01.2020