ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ահազանգ. Այրում առաջացնող իրեր /մոխիր/ մի՛ նետեք աղբամանը
18:00 21.01.2020

Ահազանգ. Այրում առաջացնող իրեր /մոխիր/ մի՛ նետեք աղբամանը

Ովքեր են անփույթ վերաբերմունքով շարունակում խոշոր չափի վնաս պատճառել համայնքին:
Հերթական անգամ աղբամանների այրման դեպքեր են արձանագրվել: Զարմանալիորեն, որքան էլ զգուշացումներ են լինում, որ այրում առաջացնող նյութեր /մոխիր/ չնետել աղբամաններ, միևնույն է որոշ քաղաքացիներ շարունակում են իրենց անտարբեր վերաբերմունքով խոշոր չափի վնաս պատճառել համայնքին: Կոչ ենք անում բնակիչներին ավելի հոգատար լինել և հորդորում՝ որևէ խնդիր նկատելու դեպքում, ահազանգել «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ: Համայնքապետարանը մեծ ներդրումներ է անում համայնքի աղբահանության որակը բարելավելու համար, ուստի ակնկալվում է, որ մեր բնակիչները համագործակցային կլինեն, խնամքով կվերաբերվեն իրենց շրջապատին՝ աղբը նետելով միայն սահմանված վայրերում և չայրելով աղբամանները:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

18:00 21.01.2020

Ամենաշատ ընթերցվածները