ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իսպանիայում «Գլորիա» փոթորկի արդյունքում 4 մարդ է զոհվել
21:00 21.01.2020

Իսպանիայում «Գլորիա» փոթորկի արդյունքում 4 մարդ է զոհվել

Իսպանիայում առնվազն 4 մարդ է զոհվել՝ երկրին հարվածած Գլորիա փոթորկի հետևանքով: Որոշ տեղերում քամու ուժգնությունը հասնում է 100 կմ/ժամի: Այս մասին գրում է euronews-ը։

Աղետից տուժում է Իսպանիայի ողջ Միջերկրական ծովափը, վատ եղանակի պատճառով ճանապարհները փակ են, Վալենսիա և Գանդիա նավահանգիստները նույնպես փակ են։

Ծովի ափին ալիքների բարձրությունը հասնում է 5-7 մետրի: Իսպանական իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին զգույշ լինել:

Բացի այդ, փոթորիկը հորդառատ ձյուն է բերել Իսպանիային, որը երկար ժամանակ այստեղ չէր եղել: Կատալոնիայի համար նրանք ընդհանուր առմամբ ռեկորդային դարձան:

Եղանակային վատ պայմանների պատճառով նախօրեին փակվել էր նաև Ալիկանտեի օդանավակայանը: Չվերթների եղարկումն ազդել է մոտ երկու հազար ուղևորի վրա:

Ըստ կանխատեսումների, եղանակային վատ պայմանները Իսպանիայում կշարունակվեն մինչև չորեքշաբթի:
 

Աղբյուր` Panorama.am

21:00 21.01.2020