ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
10:00 22.01.2020

Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Աղբյուր՝ news.am

10:00 22.01.2020

Ամենաշատ ընթերցվածները